Մոնտե Կարլո․ Ջոկովիչը դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը շարունակում է պայքարը Մոնտե Կարլոյի «Մասթերս-1000» կարգի մրցաշարում։

Երրորդ շրջանում սերբ թենիսիստը 6։2, 4։6, 6։4 հաշվով առավելության հասավ իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստայի նկատմամբ։ 2 ժամ, 26 րոպե տևած խաղում 29-ամյա Ջոկովիչն իրացրեց 14 հնարավոր բրեյք-փոյնթերից 6-ը, սեփական մատուցման ժամանակ պարտվեց գեյմ։

Կիսաեզրափակչի ուղեգրի համար Ջոկովիչը խաղալու է բելգիացի Դավիդ Գոֆենի հետ, որն իր հերթին պայքարից դուրս է թողել Դոմինիկ Տիմին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում