Եվրոպա լիգա․ հայտնի են կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները

Հայտնի են Եվրոպա լիգայի 2016-17թթ․ խաղարկության կիսաեզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները։

1/4 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթահարեց «Անդերլեխտի» արգելքը, «Լիոնը»՝ «Բեշիկթաշի», «Այաքսը»՝ «Շալկեի», իսկ «Սելտան»՝ «Գենկի»։ Կիսաեզրափակչի վիճակահանությունը կայանալու է ապրիլի 21-ին։ Այս փուլի առաջին խաղերը կայանալու են մայիսի 4-ին, իսկ պատասխան խաղերը՝ մայիսի 11-ին։

Եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 24-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում