Հենրիխ Մխիթարյան. Ինչպիսի դրամա էր

«Մանչեսթեր Յունայթեդի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծիք է հայտնել Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչում «Անդերլեխտի» նկատմամբ տոնած հաղթանակի (2:1, լ.ժ.) մասին: Առաջին հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով: 

«Ինչպիսի՜ դրամա էր: Մենք ևս մեկ քայլով մոտ ենք Եվրոպա լիգայի եզրափակչին: Շատ երջանիկ եմ, որ հաղթեցինք: Ուրախ եմ, որ ես ու Ռաշֆորդը գոլ խփեցինք»,- թվիթերյան իր էջում գրել է 28-ամյա ֆուտբոլիստը:

Կիսաեզրափակչում «կարմիր սատանաների» մրցակիցը հայտնի կդառնա այսօր կայանալիք վիճակահանության ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում