Արոնյանը շանս չի տվել Ադրբեջանի ներկայացուցչին (կատարված քայլեր)

Գերմանական Բադեն-Բադենում ընթացող «Grenke Chess Classic» բարձրակարգ մրցաշարում կայացել են 5-րդ տուրի պարտիաները:

Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորող Լևոն Արոնյանն անկասելի է: 34-ամյա շախմատիստը սպիտակ խաղաքարերով մրցել է Ադրբեջանը ներկայացնող լատվիացի Արկադի Նայդիչի հետ և գերվստահ հաղթանակ տոնել:

Պարտիայի հենց առաջին քայլերից հայ գրոսմայստերը լավ դիրք է ունեցել, որը փոխանակումներից հետո վերածվել է զինվորի առավելության: Երբ Նայդիչը հասկացել է, որ Արոնյանի երկու զինվորների` թագուհի դառնալուն ոչնչով չի կարողանա պատասխանել, հանձնվել է:

Տուրի մյուս հանդիպումներից երկուսում գրանցվել է ոչ-ոքի, իսկ Մագնուս Կարլսենը սևերով պարտության է մատնել Գորգ Մեյերին:

Արոնյանը 4 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղ բարձրացած աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն ունի 3 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում