Գալիանին մերժել է «Ռեալի» առաջարկը

«Միլանի» նախկին փոխնախագահ Ադրիանո Գալիանին կարիերան «Ռեալում» շարունակելու հնարավորություն է ունեցել: «Mundo Deportivo»-ն տեղեկացնում է, որ Ֆլորենտինո Պերեսը իտալացուն, որի հետ ընկերական հարաբերությունների մեջ է, պաշտոն է առաջարկել «Արքայական ակումբում»:

Ենթադրվում էր, որ 72-ամյա Գալիանն մադրիդցիների տեխնիկական տնօրենի պաշտոնը կզբաղեցնի, սակայն նա հրաժարվել է այդ հնարավորությունից:

Իտալացին 31 տարի Սիլվիո Բերլուսկոնիի հետ ղեկավարել է «Միլանը»: Նա այդ ընթացքում պատասխանատու է եղել «ռոսոներիի» տրանսֆերների համար: Ադրիանոն ակումբը լքում է նոր` չինացի ներդրողների` «Միլանի» բաժնետոսմերը գնելու պատճառով:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Գալիանին կդառնա Ա Սերիայի նախագահը կամ պաշտոն կստանա Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում