Մոուրինյուն կրկնել է Ֆերգյուսոնի ու Տրապատոնիի ռեկորդը

«Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչում հաղթահարել է բելգիական «Անդերլեխտի» արգելքը (2:1, 1:1):

Այսպիսով, Ժոզե Մոուրինյուն գլխավոր մարզչի պաշտոնում 10-րդ անգամ կմասնակցի եվրագավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլին,- գրում է «Gracenote Live»-ը:

54-ամյա մասնագետն այդ ցուցանիշով հավասարվել է ռեկորդակիրներ սըր Ալեքս Ֆերգյուսոնին ու Ջովանի Տրապատոնիին: 

Մոուրինյուի գլխավորած թիմերը նախորդ 9 կիսաեզրափակիչներից 3-ում հաղթանակեր են տարել և արդյունքում չեմպիոն դարձել (2 անգամ «Պորտուն», 1 անգամ «Ինտերը»):

Հետևեք մեզ նաև Telegram-ում