Որքա՞ն ժամանակ էր «Այաքսը» սպասել եվրագավաթի կիսաեզրափակչին

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչում «Այաքսը» մրցակցի հարկի տակ 2:3 հաշվով (լ.ժ.) պարտվել է «Շալկեին, սակայն առաջին խաղում տոնած հաղթանակի (2:0) շնորհիվ անցել է հաջորդ փուլ: Ամստերդամցիները հիմնական ժամանակի վերջին 10 ու լրացուցիչի 30 րոպեներն անցկացրել են 10 ֆուտբոլիստով:

«Opta»-ն տեղեկացնում է, որ 20 տարվա ընթացքում առաջին անգամ հոլանդական ֆուտբոլի գրանդը հանդես կգա եվրագավաթների կիսաեզրափակչում: Վերջին անգամ «Այաքսը» եվրագավաթի կիսաեզրափակիչ հասել է 1996-97թթ․ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայում, որում զիջել է «Յուվենտուսին» (1:2, 1:4):

Հետևեք մեզ նաև Telegram-ում