Ինյեստա. Ամենալավը հիշում եմ «Ռեալի» նկատմամբ «2:6»-ն ու «5:0»-ն (տեսանյութ)

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան Պրիմերայի 33-րդ տուրում «Ռեալի» հետ կայանալիք խաղից առաջ պատասխանել է այն հարցին, թե որ Կլասիկոն է նրան ամենաշատը տպավորել:

«Ամենից լավ հիշում եմ այն Կլասիկոները, որոնցում «Ռեալին» հաղթել ենք 6:2 և 5:0 հաշիվներով»,- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում «Marca»-ն։

Հիշեցնենք, որ առաջիկա խաղից առաջ մադրիդցիները 3 միավորով գերազանցում են կատալոնացիներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում