Չեմպիոնների լիգա․ Հայտնի են կիսաեզրափակչի զույգերը

Նյոնում գտնվող ՈւԵՖԱ-ի գրասենյակում կայացավ Չեմպիոնների լիգայի 2016-17թթ․ խաղարկության կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը։ Հունիսի 3-ին, Քարդիֆի «Ազգային» մարզադաշտում կայանալիք եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն հետևյալ զույգերը՝

  • «Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկո Մադրիդ»
  • «Մոնակո» – «Յուվենտուս»

Կիսաեզրափակչի առաջին խաղերը կայանալու են մայիսի 2-ին և 3-ին, պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ հետո։

Հիշեցնենք, որ 1/4 եզրափակչում «Ատլետիկոն» հաղթահարել է «Լեսթերի» արգելքը, «Ռեալը»՝ «Բավարիայի», «Մոնակոն»՝ Դորտմունդի «Բորուսսիայի», իսկ «Յուվենտուսը»՝ «Բարսելոնայի»։ Մրցաշարի գործող գավաթակիրը «Ռեալն» է։

Եզրափակչում դաշտի տեր է համարվելու «Մոնակո» – «Յուվենտուս» զույգի հաղթողը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում