Պատիժամիջոցներ մրցավարի հետ չհամաձայնվելու ու մրցակցին հրելու համար

Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:

Նիստի ժամանակ որոշվել է Բարձրագույն խմբի 23-րդ տուրի` «Ալաշկերտ» – «Բանանց» խաղում հյուրերի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի հեռացման ու մրցավարի որոշման հետ չհամաձայնվելու համար նրան հայտարարել նկատողություն, իսկ «Բանանցին» տուգանել 50 հազար դրամով:

Խիստ պատժի է ենթարկվել «Արարատի» դարպասապահ Պողոս Այվազյանը: Վերջինս մրցակցի ֆուտբոլիստ Մուսա Բակայոկոյին հետևից հրելու համար որակազրկվել է 4 խաղով, իսկ երևանյան ակումբը տուգանվել է 50 հազար դրամով:

Նիստի ամբողջական արձանագրությանն ու այլ պատժամիջոցներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում