Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի զույգերը

ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությունը: Մրցաշարում մնացած 4 թիմը բաժանվել է հետևյալ զույգերի՝

  • «Այաքս» – «Լիոն»
  • «Սելտա» – «Մանչեսթեր Յուանյթեդ»

Առաջին հանդիպումները կայանալու են մայիսի 4-ին, իսկ պատասխանները` մեկ շաբաթ անց: Եզրափակիչը նախանշված է մայիսի 24-ին, Շվեդիայի մայրաքաղաք Ստոքհոլմում: Եզրափակչի տանտերը լինելու է «Այաքս» – «Լիոն» զույգի հաղթողը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում