Բուտրագենիո. «Ռեալի» համար «Ատլետիկոն» ամենաբարդ մրցակիցն էր

«Ռեալի» նախկին հարձակվող ու ներկայիս տնօրեն Էմիլիո Բուտրագենիոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությունը, ըստ որի «Արքայական ակումբը» եզրափակչի ուղեգրի համար մրցելու է «Ատլետիկոյի» հետ:

«Երջանիկ ենք, որ եզրափակչի համար ընդամենը մեկ քայլ է մնացել, բայց մեզ բաժին հասավ հնարավոր ամենաբարդ մրցակիցը: «Ատլետիկոն» այն թիմն է, որը կարողանում է օգտվել ձեր սխալներից: Նրանք շատ ուժեղ հարձակման գիծ ունեն, սակայն դրա հետ մեկտեղ քիչ գոլեր են բաց թողնում: Եթե սխալներ թույլ տանք, կպաժվենք»,- իսպանացու խոսքն է փոխանցում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում