USD
EUR
RUB

«Ալաշկերտի» հարձակվող. Մեսսիի դեմ խաղալը երազանքի իրականացում էր (լուսանկար)

«Ալաշկերտի» մամուլի ծառայության հետ զրույցի երկրորդ հատվածում երևանյան թիմի հարձակվող Լեսթեր Պելտիերը պատմել է Տրինիդադ և Տոբագոյի հավաքականում ունեցած մրցելույթների, ինչպես նաև 2014-ին կայացած Արգենտինայի հավաքականի հետ ընկերական խաղի, Երևանից ստացած տպավորությունների ու մազերը դեղին ներկելու մասին:

Հարցազրույցի առաջին մասը, որում նա պատմում է Լոնդոնի «Արսենալում» փորձաշրջան անցնելու մասին, կարող եք կարդալ այստեղ:

-Լեսթեր, դու 6 գոլ ես խփել Տրինիդադ և Տոբագոյի ազգային հավաքականում անցկացրած 36 հանդիպումներում, խաղացել ես Արգենտինայի հավաքականի դեմ, որի կազմում հանդես էին գալիս Լիոնել Մեսին և մի շարք այլ համաշխարհային մեծության աստղեր: Ի՞նչ է նշանակում քեզ համար հավաքականում հանդես գալը և արդյոք կրկին սպասում ես հրավերի ազգային թիմից:

-Վստահ եմ, որ «Ալաշկերտում» հաջող մրցելույթների պարագայում շատ շուտով կրկին հրավեր կստանամ հավաքականից: Իմ երկրի ազգային թիմի մարզաշապիկը կրելը մեծ պատիվ է ինձ համար: Եթե այդքան տաղանդավոր ֆուտբոլիստների մեջ քեզ հաջողվում է ամրապնդվել հավաքականում, նշանակում է, որ դու ինչ-որ բանի հասել ես ֆուտբոլում:
Ինչ վերաբերվում է Արգենտինայի հավաքականի հետ խաղին, դա անկրկնելի փորձ էր ինձ համար: Համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստների դեմ խաղալը մեծ մարտահրավեր է: Լիոնել Մեսին միշտ էլ օրինակ է եղել ինձ համար խաղադաշտում, իսկ այդ խաղի ընթացքում մենք բազմիցս հանդիպեցինք խաղային տարբեր դրվագներում, ինչն ասես երազանքի իրականացում լիներ:



-Ինչպես կայացավ տեղափոխությունդ «Ալաշկերտ»: Ինպե՞ս ես քեզ զգում մեր թիմում և ի՞նչ նպատակներ ունես «Ալաշկերտի» հետ կապված:

-Վնասվածքից ամբողջությամբ ապաքինվելուց հետո ես մարզվում էի Վիենայի «Ռապիդի» հետ: Հեռոխոսազանգ ստացա իմ գործակալից, ով հայտնեց, որ ծառայություններովս հետաքրքրված է Հայաստանի չեմպիոնը: Ասաց, որ թիմի առջև ամբիցիոզ նպատակներ են դրված: Անկեղծ ասաց` նույնիսկ չգիտեի, թե որտեղ է Հայաստանը, սակայն, տեսնելով, որ ակումբը կանոնավոր կերպով մասնակցում է եվրոպական ակումբային մրցաշարերին և պայքարում ամենաբարձր տեղերի համար ներքին առաջնությունում, տվեցի իմ համաձայնությունը: Ես միշտ նախընտրում եմ հանդես գալ այն թիմերում, որոնք իրենց առջև պատվախնդիր նպատակներ են դնում:

Աստիճանաբար բարելավում եմ մարզավիճակս և շուտով երկրպագուները կտեսնեն, թե ինչի եմ ընդունակ խաղադաշտում: Առաջին իսկ օրվանից «Ալաշկերտի» ղեկավարությունը, մարզչական շտաբը և աշխատակիցները շատ լավ են վերաբերվել ինձ, ես էլ ամեն ինչ կանեմ, որպեսզի վարձահատույց լինեմ լավ խաղով: Շատ երջանիկ եմ այստեղ: Ցանկանում եմ «Ալաշկերտի» կազմում դառնալ Հայաստանի չեմպիոն և մասնակցել Չեմպիոնների լիգային: Ուզում եմ պատմություն կերտել այս թիմի հետ:



-Հավանու՞մ ես Երևանը:

-Այո, շատ: Նույնիսկ իմ ընկերուհին, ով Վիենայից եկել էր ինձ մոտ, տպավորված էր Երևանով: Հայաստանում պատմական մեծ նշանակություն ունեցող բազմաթիվ կառույցներ կան: Երևանն այնքան էլ մեծ չէ, բայց շատ հարմարավետ և գեղեցիկ քաղաք է: Շատ հաճելի է զբոսնել այստեղ: Սնունդն ու մարդիկ նույնպես լավն են:

-Պատմիր, թե ինչու փոխեցիր մազերիդ գույնը:

-Ընկերուհիս ասաց, որ այնքան է ինձ սիրում, որ նույնիսկ պատրաստ է ներկել իր մազերը` ի պատիվ իմ նոր թիմի մարզաշապիկի գույնի: Ես էլ ասացի, որ ինքս էլ կանեմ դա: Այսպես, ներկեցի մազերս «Ալաշկերտի» ակումբային գույնով և շիկահեր դարձա (ծիծաղում է):

Լրահոս
Կոնֆեդերացիաների գավաթ․ Գերմանիան և Չիլին կիսաեզրափակչում են (տեսանյութ) Չիլի - Ավստրալիա․ հայտնի են մեկնարկային կազմերը Գերմանիա - Կամերուն հանդիպման մեկնարկային կազմերը «Արսենալը» Չեխին փոխարինող է գտել Ֆեդերերը նվաճեց կարիերայի 92-րդ տիտղոսը Դել Պիերո․ «Յուվենտուսում» Ռոնալդուի համար տեղ կգտնվի Խավի Մարտինեսը տեղափոխվում է «Մանչեսթեր Սիթի» Արտաշես Ներսիսյան․ Ինչ սպասում էի, այն էլ եղավ Սիմոն Մարտիրոսյանի մոտեցումներն աշխարհի առաջնությունում (տեսանյութ) Չեմպիոնների լիգա. Հրապարակվել է «Ալաշկերտի» հայտացուցակը Եվրո-2017․ Իտալիան և Գերմանիան դուրս եկան կիսաեզրափակիչ (տեսանյութ) Եվրոպական հավաքականների լավագույն ռմբարկուներ․ Ռոնալդուն բարելավեց իր ցուցանիշը Գվարդիոլա․ Հաջորդ մրցաշրջանում մենք ավելի լավը կդառնանք ԿԳ․ A խմբից պայքարը շարունակում են Պորտուգալիան և Մեքսիկան (տեսանյութ) Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ) Մեքսիկա – Ռուսաստան հանդիպման մեկնարկային կազմերը Նոր Զելանդիա – Պորտուգալիա խաղի մեկնարկային կազմերը Ֆեդերերը հաղթել է Խաչանովին և դուրս եկել եզրափակիչ (տեսանյութ) Հայաստանում գրոսմայստերական 10 նորմ է խաղարկվում Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվում է «Ռոմա» Հայտնի է հաջորդ մրցաշրջանում «Ինտերի» նվազագույն խնդիրը Մեսսիի 30 ռեկորդները Վերատին հատուկ պահանջ է ներկայացրել ՊՍԺ-ին Պելեգրինոն ԱՊԼ-ի թիմ է գլխավորել 50 միլիոն եվրո. «Մոնակոյի» ֆուտբոլիստը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն «Զենիթը» մոտ 70 միլիոն է վճարելու «Ռոմայի» 2 ֆուտբոլիստի համար Երբ խաղադաշտ կով է մտնում (տեսանյութ) «Ժամանակը եկել էր». Արբելոան ավարտել է կարիերան (տեսանյութ) ՊՍԺ-Վերատի. երկկողմանի մերժումներ Քրիս Յանկու Օսիկյանը հանդես կգա Հայաստանի հավաքականում Պանարինը փոխանակվել է Եվրո-2017․ Իսպանիան կիսաեզրափակչում է, Պորտուգալիան դուրս մնաց պայքարից (տեսանյութ) Ալեքսանդր Պետրոսյանն այլևս «Գանձասար-Կապանում» չէ Ասենսիո. Ամենօրյա աշխատանքի դեպքում «Ռեալի» «հրեշը» չի ուտի քեզ «Շուտով կհասկանաք, որ նա ցանկանում է ստեղծել աշխարհի լավագույն թիմը». Մոուրինյուի դասախոսությունը Հալե․ Ֆեդերերի վստահ հաղթանակը «Մոնակոն» մերժել է «Լիվերպուլի» 100-միլիոնանոց առաջարկը Խաղային սխեմաների առավելություններն ու թերությունները. բացատրում է Արամ Ոսկանյանը Եվրոպայի առաջնություն. Բաչկովը կպայքարի ոսկե մեդալի համար «Բարսելոնայի» փոխնախագահ. Մեսսիի պատիժը փոխեցին, որ Ռոնալդուն խուսափի դատից
website by Sargssyan