2016 թվական սեպտեմբերից հետո «Արարատի» առաջին հաղթանակը

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրը սկսվել է անակնկալով: Մրցաշարային աղյուսակի անհույս հետնապահ «Արարատը» Ֆինանսների նախարարության մարզադաշտում (նախկին «Միկա») 1:0 հաշվով հաղթել է «Փյունիկին»:

Միակ գոլը 58-րդ րոպեին խփել է Գեղամ Թումբարյանը: Արագ գրոհի ժամանակ վերջինիս լավ փոխանցում է կատարել Արգիշտի Պետրոսյանը:

Թիմերը հանդես են եկել հետևյալ կազմերով.

«Արարատ». 22. Գոռ Էլյազյան, 2. Ռևիկ Եղիազարյան, 6. Արգիշտի Պետրոսյան, 8. Յուրի Գարեգինյան, 20. Ռաֆայել Սաֆարյան, 10. Էդգար Մկրտչյան (5. Վարդան Արզոյան), 14. Արմեն Դերձյան (11. Դավիթ Գրիգորյան), 17. Գեղամ Թումբարյան (18. Գարեգին Կիրակոսյան), 23. Գոռ Պողոսյան, 21. Անդրանիկ Քոչարյան, 7. Դավիթ Մինասյան (19. Արթուր Ստեփանյան):

«Փյունիկ». 13. Վալերի Ոսկանյան, 2. Սերոբ Գրիգորյան, 3. Արթուր Քարտաշյան, 5. Արմեն Մանուչարյան, 4. Արամ Շախնազարյան, 18. Արթուր Նադիրյան, 20. Սամվել Սպերցյան (23. Հովհաննես Հարությունյան), 7. Պետրոս Ավետիսյան, 15. Էրիկ Վարդանյան (10. Վարդան Պողոսյան), 33. Գևորգ Հարությունյան (11. Էրիկ Պետրոսյան), 9. Ռազմիկ Հակոբյան (8. Արմեն Նահապետյան):

Բարձրագույն խմբում Արկադի Անդրեասյանի թիմը վերջին անգամ հաղթել էր 5-րդ տուրում՝ 2016 թվականի սեպտեմբերի 10-ին, երբ 3:1 հաշվով պարտության էր մատնել գործող չեմպիոն «Ալաշկերտին»:

Այս հաղթանակից հետո «Արարատն» ունի 9 միավոր և 10 միավորով զիջում է նախավերջին տեղը զբաղեցնող «Բանանցին»: «Փյունիկն» անակնկալ պարտությունից հետո 36 միավորով 4-րդ տեղում է և արդեն զգալիորեն հետ է մնացել մրցանակային եռյակից:

Լուսանկարները` «Արարատի» պաշտոնական կայքի

Հետևեք մեզ նաև Telegram-ում