Մոնտե Կարլո. Ջոկովիչը լքում է պայքարը, Նադալի դժվարին հաղթանակը (տեսանյութ)

Մոնտե Կարլոյում ընթացող «Մասթերս-1000» կարգի մրցաշարում տեղի են ունեցել քառորդ եզրափակչի հանդիպումները:

Աշխարհի երկրորդ թենիսիստ Նովակ Ջոկովիչը մրցել է Դավիդ Գոֆենի հետ և 2:6, 6:3, 5:7 հաշվով պարտություն կրել: Որոշիչ երրորդ սեթը սերբ սկսել է բրեյքով, սակայն հետո բելգիացուն թույլ է տվել հավասարացնել հաշիվը, իսկ 12-րդ գեյմում ևս մեկ անգամ զիջել է սեփական մատուցումը: Հատկանշական է, որ Գոֆենն այդ գեյմում իրացրել է միայն 5-րդ մատչ-փոյնթը։

Մրցաշարի ֆավորիտներից պայքարը շարունակում է միայն Ռաֆայել Նադալը, ով 6:4 6:4 հաշվով պարտության է մատնել Դիեգո Շվարցմանին: Երկու սեթում էլ իսպանացին երկու անգամ զիջել է իր մատուցումները, սակայն կարողացել է 3 բրեյք կատարել և դրա շնորհիվ հաղթել:

Կիսաեզրափակչում կկայանա Նադալ – Գոֆեն մրցախաղը: Մյուս զույգը կազմել են Ալբերտ Ռամոսն ու Լյուկա Պույը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում