Արոնյանն անկասելի է. Վաղաժամ չեմպիոն (կատարված քայել)

Գերմանական Բադեն-Բադենում ընթացող «Grenke Chess Classic»-ում տեղի է ունեցել 6-րդ տուրը:

Լևոն Արոնյանը մրցել է կանանց շախմատում ամենաբարձր վարկանիշն ունեցող Հիֆան Հոուի հետ և գերվստահ հաղթանակ տոնել: Ինչպես ընթացիկ խաղարկության մյուս պարտիաներում, այս անգամ ևս 34-ամյա շախմատիստը սկզբնախաղում արդեն առավելություն է ստացել: Հետագայում նա զարգացրել է իր առավելությունը և 42-րդ քայլի դրությամբ, երբ չինուհին հանձնվել է, մեկ զինվոր ավելի է ունեցել ու նախընտրելի դիրք ստացել:

6-րդ տուրի մյուս բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով, ինչը հայ գրոսմայստերին թույլ է տվել վաղաժամ դառնալ մրցաշարի չեմպիոն: Արոնյանն ունի 5 միավոր: Մոտակա հետապնդողներ Մագնուս Կարլսենն ու Ֆաբիանո Կարուանան վաստակել են 3,5-ական միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում