Գաբրիել Ժեզուսն ապաքինվել է

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսն ապաքինվել է վնասվածքից,- հայտնում է «քաղաքայինների» պաշտոնական կայքը:

20-ամյա բրազիլացին արդեն մարզվում է ընդհանուր թիմի հետ և պատրաստ է մասնկացել վաղը` ապրիլի 23-ին «Արսենալի» հետ կայանալիք Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչ հանդիպմանը:

Բրազիլացին փետրվարին ոտնաթաթի երկու ոսկորների կոտրվածք էր ստացել: Նշվում էր, որ նա կարող է բաց թողնել մրցաշրջանի հետագա ընթացքը, սակայն հարձակվողի ապաքինման համար 2 ամիս է պահանջվել:

Ժեզուսը հունվարին է միացել «Մանչեսթեր Սիթիին»: Մինչև վնասվածք ստանալը նա մասնակցել է Պեպ Գվարդիոլայի թիմի 5 խաղի, որոնցում դարձել է 3 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում