Հայ սամբիստները 14 մեդալ նվաճեցին սամբոյի Եվրոպայի առաջնությունում

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը: Մրցման վերջին օրը նույնպես հայ սամբիստները կանգնեցին պատվո հարթակին, տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Երիտասարդների մրցաշարում 74 կգ քաշային Սամվել Խաչատրյանը նվաճեց արծաթե մեդալ, իսկ 57 կգ Էրիկ Հարությունյանը դարձավ բրոնզե մեդալակիր:

Սամբոյի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց 3-րդ, իսկ երիտասարդականը՝ 2-րդ հորիզոնականը:

Հայ սամբիստները Եվրոպայի առաջնությունում ընդհանուր հաշվարկով նվաճեցին 14 մեդալ:


Հետևեք մեզ նաև Telegram-ում