Լուիս Էնրիկե. «Ռեալի» հետ խաղը «Բարսելոնայի» համար եզրափակիչ է

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս էնրիկեն խոսել է Պրիմերայի 33-րդ տուրում «Ռեալի» հետ կայանալիք արտագնա հանդիպման մասին:

«Մեզ հարկավոր է «Ռեալի» հետ մրցավեճում հավատարիմ մնալ մեր խաղաոճին ու արդյունավետ գործել: «Բարսելոնայի» համար հաղթանակ տոնելու համար ավելի լավ տեղ չկա, քան «Սանտյագո Բեռնաբեուն»:

Դա որոշիչ հանդիպում է լինելու: Այդ խաղից հետո առաջնությունը գրեթե կավարտվի կամ չեմպիոնությանը հարցը բաց կմնա: Մեզ համար դա եզրափակիչ է»,- 46-ամյա մասնագետի խոսքն է մեջբերում կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

«Ռեալ» – «Բարսելոնա» խաղը կկայանա վաղը և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում