Եվրոպայի առաջնություն. Հարություն Մերդինյանը` բրոնզե մեդալակիր

Ռումինական Կլյուժ քաղաքում շարունակվում է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը։ Այսօր մեկանարկեց առանձին գործիքների եզրափակիչը, որտեղ նժույգթափերում հանդես եկավ Հարություն Մերդինյանը։ Այս վարժությունում 2016 թվականի Եվրոպայի չեմպիոնը բավարարվեց բրոնզե մեդալով։ 

Հարությունուն Մերդինյանից առաջ անցան ռուս Դավիթ Բելյավսկին` 15․100 միավորով և հունգարացի Քրիստաին Բերկին (14․900): Մերդինյանը 14․833 միավորով գրավեց երրորդ հորիզոնականը։

Հիշեցնենք, որ այսօր օղակների վարժության եզրափակչում հանդես կգան Արթուր Թովմասյանն ու Վահանգն Դավթյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում