Վահագն Դավթյանն ու Արթուր Թովմասյանը մեդալ չնվաճեցին

Ռումինական Կլյուժ քաղաքում ավարտվեց մարմնամարզության Եվրոպայի առաջնության առանձին գործքիների եզրափակչի առաջին օրը։ Օղակների վարժությունում Հայաստանը ներկայացրեցին Վահագն Դավթյանն ու այս տարվա աշխարհի գավաթակիր Արթուր Թովմասյանը։

Վահագն Դավթյանը 14․858 միավորով (6․100 բարդություն + 8.758` կատարում) զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, իսկ Արթուր Թովմասյանը 14․666 միավորով (6.200` բարդություն + 8.666` կատարում)՝ 7-րդն էր։

Մրցանակային եռյակը ուներ հետևյալ տեսքը․

1․ Էլեֆտերիոս Պետրոնիդաս (Հունաստան)՝ 15․433 միավոր

2․ Քորթնի Տուլոչ (Մեր Բրիտանիա)` 15․066

3․Իգոր Ռադիվիլով (Ուկրինա)` 15․ 033

Վաղը կկայանան պտտաձողի, հենացատկի և զուգափայտերի վարժության եզրափակիչները։ Հենացատկի վարժությունում Հայաստանը կներկայացնի Արթուր Դավթյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում