«Բարսելոնայի» խորամանկ քայլը. Նեյմարի որակազկման բողոքարկման խրոնիկան

Ինչպես հայտնի է, «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը որակազրկված է Իսպանիայի առաջնության 3 խաղով, որոնցից մեկն արդեն բաց է թողել, իսկ հաջորդը «Ռեալի» դեմ է:

Կատալոնական ակումբի առաջին բողոքարկումը Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է, իսկ երկրորդը, որը ներկայացվել է այդ երկրի մարզական արբիտրաժային դատարան (TAD), միտումնավոր ուղարկվել է շաբաթվա աշխատանքային վերջին օրվա (ուրբաթ) վերջին րոպեներին: «Կապտանռնագույնները» նման խորամանկ քայլի դիմել են, որպեսզի բողոքարկման դիմումն ուժի մեջ համարվի, սակայն այն չհասցնեն դիտարկել:

Եթե այդ ծրագիրը Իսպանիայի չեմպիոնների մոտ հաջողվեր, ապա նույնիսկ բացական պատասխանի դեպքում, որը կլիներ արդեն երկուշաբթի, 25-ամյա ֆուտբոլիստը կմասնակցեր մադրիդցիների դեմ մրցավեճին: 

«Mundo Deportivo»-ն հայտնում է, որ այդ կապակցությամբ TAD-ն այսօր արտահերթ ժողով էր հրավիրել, որի ժամանակ պետք է քննարկվեր բրազիլացու որակազրկումը, սակայն այն չի կայացել, քանզի հանձնաժողովի երկու անդամներ չեն ներկայացել նիստին:

Արբիտրաժային դատարանի ղեկավար Էնրիկե Արնոլդոն հայտարարել է, որ որակազրկումն ուժի մեջ է մնալու, ինչի պատճառների շուրջ TAD-ը պարտավոր է գրավոր ծանուցել «Բարսելոնային»: Եթե մինչև վաղը կայանալիք «Ռեալի» հետ խաղը կատալոնացիները նամակ չստանան, ապա Նեյմարը հանդիպմանը մասնակցելու իրավունք կունենա:

Ավելի վաղ «կապտանռնագույնները» հայտարարել են, որ մտադիր են դիմել նաև Լոզանի արբիտրաժային դատարան (CAS):

Հետևեք մեզ նաև Telegram-ում