«Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Մայնցի» հետ, Կրուզեի պոկերը հաղթանակ պարգևեց «Վերդերին» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 30-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Բավարիան» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Մայնցին»․ հանդիպումն ավարտվեց 2։2 հաշվով։ Մյունխենցիների կազմում աչքի ընկան Արյեն Ռոբենը (16′) և Տյագո Ալկանտարան (73′), իսկ հյուրերից՝ Բոյան Կրկիչը (3′) և Դանիել Բրոզինսկին (11-մետրանոց, 40′)։

Այս հանդիպումից հետո «Բավարիան» ունի 70 միավոր և 9 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Լեյպցիգին», որը տուրի շրջանակում իր խաղը դեռ չի անցկացրել։ «Մայնցը» 33 միավորով 13-րդ տեղում է։

Զուգահեռաբար ընթացող խաղում «Վերդերը» Մաքս Կրուզեի պոկերի (45′, 81′, 87′, 90+4′) շնորհիվ 4։2 հաշվով հաղթեց «Ինգոլշտադին», որի կազմում մեկական գոլ խփեցին Դարիո Լեսկանոն (32′) և Պասկալ Գրոսը (62′)։

Այս հաղթանակից հետո «Վերդերը» 42 միավորով 6-րդն է, իսկ «Ինգոլշտադը» մնաց 28 միավորով 17-րդ տեղում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում