Կավանիի և Անխել դի Մարիայի գոլերը հաղթանակ պարգևեցին ՊՍԺ-ին (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 34-րդ տուրում չեմպիոնական կոչման հավակնորդներից «Պարի Սեն Ժերմենը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության հասավ «Մոնպոլյեի» նկատմամբ։ Փարիզյան թիմի կազմում մեկական գոլով աչքի ընկան Էդինսոն Կավանին (29′) և Անխել դի Մարիան (48′):

Այս հաղթանակից հետո «Պարի Սեն Ժերմենը» 80 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սակայն 77 միավոր ունեցող «Մոնակոն» 2 հանդիպում պակաս է անցկացրել։ «Մոնպոլյեն» մնաց 39 միավորով 12-րդ տեղում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում