«Բանանցն» ու «Գանձասար Կապանը» գոլազուրկ ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրում առաջատարներից «Գանձասար Կապանը» հյուրընկալվեց «Բանանցին»։ Թիմերը գոլազուրկ ոչ-ոքի խաղացին։

Այս հանդիպումից հետո «Գանձասար Կապանը» 46 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սակայն 45 միավոր ունեցող «Ալաշկերտը» տուրի շրջանակում իր հանդիպումը դեռ չի անցկացրել․ Աբրահամ Խաշմանյանի սաները վաղը խաղալու են «Շիրակի» հետ, որն իր հերթին ունի 43 միավոր։ «Բանանցը» 20 միավորով 5-րդ տեղում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում