Մոնտե Կարլո․ Նադալը դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս եկավ Մոնտե Կարլոյի մրցաշարի եզրափակիչ։

ATP «Մասթերս-100» շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում 30-ամյա Նադալը 6։3, 6։1 հաշվով առավելության հասավ 26-ամյա բելգիացի Դավիդ Գոֆենի նկատմամբ։ 1 ժամ, 29 րոպե տևած խաղում Նադալն իրացրեց 11 հնարավոր բրեյք-փոյնթերից 5-ը, իսկ Գոֆենի ակտիվում գրանցվեց 4 էյս, 1 բրեյք։ Սա թենիսիստների առաջին հանդիպումն էր։

Եզրափակիչ խաղում Նադալը մրցելու է հայրենակից Ալբերտ Ռամոսի հետ, ով այս փուլում 6։3, 5։7, 6։1 հաշվով հաղթել է ֆրանսիացի Լյուկա Պույին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում