Դորտմունդի «Բորուսսիան» հաղթեց Մյոնխենգլադբախի «Բորուսսիային» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 30-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» հյուրընկալվեց Մյոնխենգլադբախի «Բորուսսիային» և 3։2 հաշվով հաղթանակ տոնեց։

Հյուրերի կազմում մեկական գոլ խփեցին Մարկո Ռոյսը, Պյեր-Էմեիկ Օբամեյանգը և Ռաֆայել Գերերյուն, իսկ դաշտի տերերից աչքի ընկավ Լարս Շտինդլը, մեկ գոլն էլ արձանագրվեց Մարսել Շմելցերի ինքնագոլի արդյունքում։

Այս հաղթանակից հետո Թոմաս Տուխելի թիմն ունի 56 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ Մյոնխենգլադբախի «Բորուսսիան» 39 միավորով եզրափակում է տասնյակը։

Բունդեսլիգա, 30-րդ տուր

«Բորուսսիա Մ․» – «Բորուսսիա Դ․»՝ 2։3
Գոլերը՝ Շտինդլ 43՛, Շմելցեր 48՛ / ինքնագոլ – Ռոյս 10՛ / 11-մետրանոց, Օբամեյանգ 59՛, Գերեյրու 87՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում