Գոլային հրավառություն Ֆլորենցիայում․ «Ֆիորենտինա» – «Ինտեր»՝ 5։4 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 33-րդ տուրում «Ֆիորենտինան» առանցքային հաղթանակ տոնեց «Ինտերի» նկատմամբ։ Ֆլորենցիայի «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 5։4 հաշվով։

Դաշտի տերերի կազմում դուբլեր ձևակերպեցին Մատիաս Վեսինո Ֆալերոն և Խոումա Բաբակարը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Դավիդե Աստորին, իսկ հյուրերից մեկ գոլ խփեց Իվան Պերիշիչն ու հեթ-տրիկ ձևակերպեց Մաուրո Իկարդին։

Այս հաղթանակից հետո «Ֆիորենտինան» ունի 55 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը․ «մանուշակներն» արդեն 1 միավորով են զիջում «Ինտերին»։

«Ֆիորենտինա» – «Ինտեր»՝ 5։4

Գոլերը՝ Վեսինո Ֆալերո 23՛, 64՛, Աստորի 62՛, Բաբակար 70՛, 79՛ – Պերիշիչ 28՛, Իկարդի 34՛, 88՛, 90+1՛
Չիրացրած 11-մետրանոց՝ Ֆեդերիկո Բերնարդեսկի 52՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում