«Ատլետիկոն» նվազագույն հաշվով հաղթեց «Էսպանյոլին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում «Ատլետիկոն» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթեց «Էսպանյոլին»։ Հանդիպման միակ գոլը 73-րդ րոպեին խփեց Անտուան Գրիզմանը։

Այս հաղթանակից հետո մադրիդյան թիմն ունի 68 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը, իսկ «Էսպանյոլը» մնաց 49 միավորով 9-րդ տեղում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում