Ավարտվեց «GRENKE Chess Classic» մրցաշարը

Բադեն-Բադենում ավարտվեց «Գրենկե Չեսս Կլասիկ» մրցաշարը, որին մասնակցում էր 8 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Արկադի Նայդիչը, Հոու Յիֆանը, Մաթիաս Բլուբաումը և Գեորգ Մեյերը:

Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանն ապահովել էր չեմպիոնությունը՝ անհասանելի դառնալով մոտակա մրցակիցների համար։

Վերջին՝ 7-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով․ Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Ֆաբիանու Կարուանայի հետ, Մագնուս Կալսենը՝ Վաշիե-Լագրավի, Հոու Յիֆանը՝ Նայդիչի, իսկ Մեյերը՝ Բլուբաումի։

Այսպիսով, մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ վերջնական տեսքը՝

  1. Լևոն Արոնյան – 5․5 միավոր
  2. Մագնուս Կարլսեն – 4
  3. Ֆաբիանո Կարուանա – 4
  4. Վաշիե-Լագրավ – 3․5
  5. Հոու Յիֆան – 3․5
  6. Արկադի Նայդիչ – 3․5
  7. Գեորգ Մեյեր – 2
  8. Մաթիաս Բլուբաում – 2

Հետևեք մեզ նաև Telegram-ում