Պաշտոնական․ Նեյմարը բաց կթողնի «Ռեալի» հետ հանդիպումը

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը չի մասնակցելու Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի՝ «Ռեալի» հետ հանդիպմանը։ Այս մասին հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։ 

«Բարսելոնան» Իսպանիայի մարզական արբիտրաժային դատարանից (TAD) Նեյմարի՝ երեքխաղյա որակազրկման բողոքարկման պատասխանը դեռ չի ստացել, և որոշվել է բրազիլացուն չընդգրկել հայտացուցակում։

««Բարսելոնան» արտահայտում է իր զարմանքը՝ կապված TAD-ի՝ կառույցի իրավական պարտականությունները կատարելուց հրաժարվելու հետ։ Սա բասացաբար է ազդում ինչպես ակումբների, այնպես էլ առաջնության վրա»,- ասված է «Բարսելոնայի» պաշտոնական հաղորդագրությունում։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Բարսելոնան» խորամանկության էր դիմել՝ Նեյմարի որակազրկման բողոքարկումն ուշ ներկայացնելով, սակայն, ինչպես երևում է, նման խորամանկությունը չաշխատեց։

«Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպումը կայանալու է այսօր, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22։45-ին։

Հիշեցնենք, որ Նեյմարն Իսպանիայի առաջնության 3 խաղով որակազրկվել է 31-րդ տուրի՝ «Մալագա» – «Բարսելոնա» (2:0) խաղում կարմիր քարտ ստանալուց հետո մրցավարներին հասցեագրած հեգնական ծափահարությունների համար։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում