Հայտնի է՝ տրանսֆերների համար որքան գումար կստանա Գվարդիոլան

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նոր ֆուտբոլիստների ձեռք բերելու համար իր տրամադրության տակ կունենա 250 մլն ֆունտ։ «The Sun» պարբերականի հաղորդմամբ, «քաղաքայինների» ղեկավարությունը հենց այդքան գումար է նախատեսել կազմը թարմացնելու համար։

Խոսեպ Գվարդիոլայի համար առաջնային են լինելու «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի, «Տոտենհեմի» պաշտպան Կայլ Ուոկերի և «Սաութհեմփթոնի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկի տրանսֆերները գնելը։

Այժմ «Մանչեսթեր Սիթին» զբաղեցնում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը (32 խաղ, 64 միավոր)։ Բացի այդ, Գվարդիոլայի թիմն Անգլիայի գավաթի խաղարկությունում հաղթելու հնարավորություն ունի․ այսօր «Մանչեսթեր Սիթին» գավաթային եզրափակչի ուղեգրի համար խաղալու է «Արսենալի» հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում