Նադալը ռեկորդային՝ 10-րդ անգամ դարձավ Մոնտե Կարլոյի մրցաշարի չեմպիոն

Մոնտե Կարլոյում ավարտվեց ATP «Մասթերս 1000» շարքի մրցաշարը։ Եզրափակիչ խաղում իսպանացի Ռաֆայել Նադալը երկու սեթում վստահ հաղթանակ տոնեց իր հայրենակից Ալբերտ Ռամոսի նկատմամբ։

1 ժամ, 16 րոպե տևած հանդիպումն ավարտվեց 6։1, 6։3 հաշվով։ Նադալն իրացրեց 11 հնարավոր բրեյք-փոյնթերից 4-ը, թույլ տվեց 4 կրկնակի սխալ։ Սա թենիսիստների երրորդ հանդիպումն էր, նախորդ երկու խաղում ևս հաղթել է Նադալը։

Այս տիտղոսը 70-րդն է Ռաֆայել Նադալի կարիերայում և ռեկորդային՝ 10-րդը՝ Մոնտե Կարլոյի մրցաշարում։ «Գրունտի արքան» Մոնտե Կարլոյում չեմպիոնական տիտղոսը նվաճել է նաև 2005-2012 և 2016 թվականներին։



Հետևեք մեզ նաև Telegram-ում