«Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա խաղում հաղթեց «Բերնլիին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Բերնլիին» և 2։0 հաշվով հաղթանակ տոնեց։ «Կարմիր սատանաների» կազմում մեկական գոլ խփեցին Անտոնի Մարսիալը և Ուեյն Ռունին։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված չէր «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում և միայն 80-րդ րոպեին փոխարինեց Մարսիալին։

Այս հաղթանակից հետո Ժոզե Մոուրինյուի թիմն ունի 63 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ «Բերնլին» մնաց 36 միավորով՝ 15-րդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 34-րդ տուր

«Բերնլի» – «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0։2
Գոլերը՝ Մարսիալ 21՛, Ռունի 39՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում