«Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթեց «Շիրակին» (տեսագրություն)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Գյումրիում․ «Շիրակը» հյուրընկալեց «Ալաշկերտին» և նվազագույն հաշվով պարտություն կրեց։ Հանդիպման միակ գոլն արձանագրվեց 25-րդ րոպեին․ Արթուր Եդիգարյանի՝ տուգանայինից կատարած փոխանցումից հետո աչքի ընավ Արարատ Առաքելյանը։

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտն» ունի 48 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում գտնվող «Գանձասար Կապանին» գերազանցելով 2 միավորով։ «Շիրակը» 43 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում