«Միլանն» անակնկալ պարտություն կրեց, «Լացիոն» ջախջախիչ հաղթանակ տոնեց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 33-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ 1։2 հաշվով զիջեց «Էմպոլիին»։ Հյուրերից գոլերով աչքի ընկան Լևան Մչելիձեն և Տիամը, իսկ «Միլանից» հաշիվը կրճատեց Ջանլուկա Լապադուալն։

Այս հաղթանակից հետո «Էմպոլին» ունի 29 միավոր և զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը, իսկ «Միլանը» մնաց 58 միավորով՝ 6-րդ տեղում։

Զուգահեռաբար ընթացող խաղում «Լացիոն» 6։2 հաշվով առավելության հասավ «Պալերմոյի» նկատմամբ։ Հռոմեական թիմը Չիրո Իմոբիլեի դուբլի և Բալդե Կեյտայի՝ 6 րոպեում ձևակերպած հեթ-տրիկի շնորհիվ 26-րդ րոպե դրությամբ հաղթում էր 5։0 հաշվով։ Երկրորդ կեսում «Պալերմոյի» կազմում դուբլ ձևակերպեց Անդրեա Ռիսպոլին, իսկ «Լացիոյից» աչքի ընկավ Լուկա Կրեկոն։

Այս հաղթանակից հետո «Լացիոն» ունի 64 միավոր և եզրափակում է լավագույն քառյակը, իսկ «Պալերմոն» 16 միավորով մնաց 19-րդ տեղում։

Իտալիայի առաջնություն, 33-րդ տուր

«Միլան» – «Էմպոլի»՝ 1։2
Գոլերը՝ Լապադուլա 72՛ – Մչելիձե 40՛, Տիամ 67՛

«Լացիո» – «Պալերմո»՝ 6։2
Գոլերը՝ Իմոբիլիե 8՛, 9՛, Կեյտա 21՛, 24՛, 26՛, Կրեկո 90՛ – Ռիսպոլի 46՛, 52՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում