Անգլիայի գավաթ․ «Արսենալը» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Ման․ Սիթիին» և դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում «Արսենալն» առավելության հասավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ։

Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը բացվեց 62-րդ րոպեին․ Յայա Տուրեի փոխանցումից հետո աչքի ընկավ Սերխիո Ագուերոն։ 71-րդ րոպեին Նաչո Մոնրեալը վերականգնեց հավասարությունը։ Հիմնական ժամանակում նոր գոլեր չարձանագրվեցին, և եզրափակչի ուղեգրի տերը որոշվեց լրացուցիչ ժամանակում․ 101-րդ րոպեին «զինագործների» համար հաղթական գոլի հեղինակ դարձավ Ալեքսիս Սանչեսը։

Մայիսի 27-ին կայանալիք եզրափակիչ խաղում «Արսենալի» մրցակիցը լինելու է «Չելսին», որը երեկ պայքարից դուրս է թողել «Տոտենհեմին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում