Հայտնի են «Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպման մեկնարկային կազմերը

Երևանի ժամանակով 22։45-ին մեկնարկելու է Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի կենտրոնական՝ «Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպումը։ Մադրիդյան և կատալոնական թիմերի գլխավոր մարզիչներ Զինեդին Զիդանն ու Լուիս Էնրիկեն Կլասիկոյի համար ընտրել են հետևյալ մեկնարկային կազմերը․

«Ռեալ»․ Կեյլոր Նավաս – Կարվախալ, Ռամոս, Նաչո, Մարսելո, Կրոս, Կազեմիրո, Մոդրիչ, Բեյլ, Բենզեմա, Ռոնալդու։

«Բարսելոնա»․ Մարկ-Անդրե տեր Շտեգեն – Ռոբերտո, Պիկե, Յումտիտի, Ալբա, Ռակիտիչ, Բուսկետս, Ինյեստա, Ալկասեր, Սուարես, Մեսսի։

Այս խաղից առաջ «Ռեալը» 75 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը․ «սերուցքայինները» 3 միավորով գերազանցում են «Բարսելոնային» և դեռ մեկ հանդիպում էլ պակաս են անցկացրել։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում