Բենտեկեի դուբլի շնորհիվ «Քրիսթալ Փելասը» հաղթեց «Լիվերպուլին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Լիվերպուլն» «Էնֆիլդում» պարտվեց «Քրիսթալ Փելասին»։ Հանդիպման հաշիվը 24-րդ րոպեին բացեց Ֆիլիպե Կոուտինյոն։ Խաղակեսի վերջնամասում Կրիստիան Բենտեկեն վերականգնեց հավասարությունը, իսկ երկրորդ կեսում Բենտեկեն դուբլ ձևակերպեց։

Այս հաղթանակից հետո «Քրիսթալ Փելասն» ունի 38 միավոր և զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը, իսկ Յուրգեն Կլոպի թիմը մնաց 66 միավորով՝ երրորդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 34-րդ տուր

«Լիվերպուլ» – «Քրիսթալ Փելաս»՝ 1։2
Գոլերը՝ Կոուտինյո 24՛ – Բենտեկե 42՛, 74՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում