Ռոնալդուի արձագանքը Մեսսիի հաղթական գոլին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի՝ «Ռեալ» – «Բարսելոնա» խաղը դրամատիկ ավարտ է ունեցել: Մրցավարի կողմից ավելացրած ժամանակի ավարտից 10 վայրկյան առաջ կատալոնացիները կարողացել են գոլ խփել ու 3:2 հաշվով կարևոր հաղթանակ տոնել:

«Կապտանռնագույնների» արագ գրոհը եզրափակել է թիմի առաջատար Լիոնել Մեսսին, ում համար դա 500-րդ գոլն էր կատալոնացիների կազմում:

Տեսախցիկները ֆիքսել են, թե մադրիդցիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ինչպես է արձագանքել համաշխարհային ֆուտբոլում իր գլխավոր մրցակցի խփած գնդակին: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում