Պիկե. Երբ օբյեկտիվ մրցավարություն է, «Ռեալն» այն վատն է համարում

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի՝ «Ռեալի» հետ խաղում մադրիդցիների պաշտպան Սերխիո Ռամոսի ստացած կարմիր քարտի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

Հիշեցնենք, որ Ռամոսը «բաց ոտքով» Լիոնել Մեսսիի նկատմամբ խախտում կատարելու համար հեռացվել էր խաղադաշտից։

«Դա մաքուր կարմիր քարտ էր: Նա երկու ոտքով նետվեց Մեսսիի վրա: «Սանտյագո Բեռնաբեուում»» սովոր են հանդուրժող մրցավարությանը, բայց երբ այն օբյեկտիվ է, մրցավարը նրանց համար վատն է դառնում»,- Պիկեի խոսքը փոխանցում է «Marca»-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում