NBA-ի փլեյ-օֆֆի ռեկորդ. 100 տոկոս արդյունավետությամբ 12 նետում (տեսանյութ)

«Հյուսթոնի» կենտրոնական Նենեն դարձել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության՝ «Օկլահոմայի» հետ փլեյ-օֆֆի չորրորդ խաղի հերոսներից մեկը:

Բրազիլացին հանդիպման ընթացքում «խաղից» 12 նետում է կատարել, բոլորն էլ դիպուկ են եղել: Նա ընդհանուր վաստակել է 28 միավոր ու տիրել 10 անդրադարձի: Նախորդ երեք մրցավեճերում 34-ամյա բասկետբոլիստն ընդհանուր 26 միավոր էր հավաքել:

Նենեն կրկնել է NBA-ի փլեյ-օֆֆում առանց վրիպումների նետումների ռեկորդը (12), որը 1975 թվականին գրանցել էր Լերի ՄակՆիլը:

«Հյուսթոնը» 113:109 հավով հաղթանակ է տոնել և ընդհանուր հաշիվը դարձրել 3:1:

Հետևեք մեզ նաև Telegram-ում