Մարսիալի գոլը «Մանչեսթեր Յունայթեդին» 10 միլիոն եվրո է արժեցել

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը գոլի հեղինակ է դարձել Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի՝ «Բերնլիի» հետ արտագնա խաղում (2:0):

Այդ գնդակը ֆրանսիացու համար դարձել է 25-րդն անգլիական թիմի կազմում, ինչի հետևանքով «կարմիր սատանաները» «Մոնակոյին» 10 միլիոն եվրո են վճարելու: Նման կետ ներառված է եղել 2015 թվականին գրանցված տրանսֆերի ժամանակ:

«Մանչեսթեր Յունայթեդը» Մարսիալի տեղափոխության համար վճարել է 50 միլիոն եվրո: Եվս 10-ական միլիոն նախատեսված են եղել որպես բոնուսներ ակումբի կազմում 25 գոլ խփելու, Ֆրանսիայի հավաքականում 25 խաղ անցկացնելու և «Ոսկե գնդակի» թեկնածուների լավագույն եռյակում հայտնվելու դեպքում:

Նշենք, որ 21-ամյա ֆուտբոլիստը Ֆրանսիայի ընտրանու կազմում արդեն 15 հանդիպման է մասնակցել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում