«Բավարիան» ցանկանում է վերադարձնել Գոմեսին

«Վոլֆսբուրգի» հարձակվող Մարիո Գոմեսը հայտնվել է «Բավարիայի» հետաքրքրության շրջանակում:

«Sport1.de»-ն տեղեկացնում է, որ մյունխենցիները մտադիր են 31-ամյա ֆուտբոլիստին դարձնել Ռոբերտ Լևանդովսկու փոխարինողը:

«Բավարիան» որոշել է կենտրոնական հարձակվողի ձեռք բերել այն բանից հետո, երբ լեհ ռմբարկուի վնասվածքի պատճառով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Ռեալի» դեմ առաջին մրցավեճում թիմը մնացել էր առանց այդ դիրքի ընդգծված խաղացողի:

Հիշեցնենք, որ 2009-2013 թվականների ընթացքում Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը հանդես է եկել «Բավարիայի» կազմում: Հետագայում նա խաղացել է «Ֆիորենտինայում» ու «Բեշիկթաշում»:

Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում Գոմեսը «գայլերի» կազմում մասնակցել է 29 խաղի, որոնցում 14 գոլ է խփել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում