Սերգեյ Մովսեսյանը մեկ միավոր է զիջում առաջատարներին

Իսլանդիայում ընթացող «Ռեյկյավիկ Օփեն» միջազգային մրցաշարում տեղի են ունեցել 7-րդ տուրի պարտիաները: 6 միավոր վաստակած 5 շախմատիստ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը վաստակել է 5 միավոր և ընթանում է առաջատարներին հետապնդողների խմբում:

ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող հայ շախմատիստուհի Տաթև Աբրահամյանն իր ակտիվում ունի 4.5 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում