Ռոնալդոն աջակցել է Իբրահիմովիչին

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն իր աջակցությունն է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչին։ Վերջինս ծնկի վնասվածք է ստացել Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի՝ «Անդերլեխտի» հետ պատասխան խաղում, ինչի պատճառով ապրիլի 26-ին վիրահատվելու է ԱՄՆ-ում և բաց է թողնելու շուրջ 9 ամիս։

«Հույս ունեմ՝ դու կապաքինվես և ավելի ուժեղ կվերադառնաս։ Նման դժվարությունները հաղթահարելու համար մարտական ոգի է պետք»,- «Instagram»-ի իր էջում գրել է Ռոնալդոն և հրապարակել Զլատանի հետ համատեղ լուսանկար։

Հիշեցնենք, որ Զլատան Իբրահիմովիչը բազմիցս հայտարարել է, որ Ռոնալդոն եղել է իր ֆուտբոլային կուռքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում