Հյումելս․ Չպետք է մասնակցեի «Ռեալի» հետ խաղին

«Բավարիայի» պաշտպան Մաթս Հյումելսը խոստովանել է, որ պատրաստ չի եղել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի՝ «Ռեալի» հետ պատասխան խաղին, որում մյունխենյան թիմը 2։4 հաշվով պարտություն կրեց։

-Ես չպետք է մասնակցեի «Ռեալի» հետ պատասխան հանդիպմանը, քանի որ համապատասխան մարզավիճակում չէի։ Մարզիչն ինձ հարցրեց՝ կարո՞ղ եմ միանալ թիմին։ Այդ հարցն իր հիմնավորումներն ուներ։ Ինձ լավ չէի զգում, սակայն չկարողացա բացասական պատասխան տալ մարզչին,- Հյումելսի խոսքը փոխանցում է «TZ»-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում