Ռուբեն Հարությունյանը` Ֆրանսիայի մինչև 14 տարեկանների չեմպիոն

Ապրիլի 16-23-ը, Բելֆորում տեղի ունեցան շախմատի Ֆրանսիայի պատանեկան առաջնությունները, որոնց մասնակցեցին շուրջ 1500 պատանի շախմատիստներ։

Մինչև 14 տարեկանների մրցաշարում հիանալի հանդես եկավ մեր հայրենակից Ռուբեն Հարությունյանը, ով 113 մասնակիցների մեջ ցույց տվեց լավագույն արդյունքը և հռչակվեց Ֆրանսիայի չեմպիոն: Մրցաշարային աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հայաստանի շախմատային ֆեդերացիայից տեղեկանում ենք, որ նման արդյունքի շնորհիվ Հարությունյանը դառնալու է Ֆրանսիայի պատանեկան հավաքականի անդամ և հնարավորություն է ունենալու մասնակցելու աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնություններին:

Հավելենք, որ Ռուբեն Հարությունյանը ՀՀ վաստակավոր մարզիչ Վրեժ Օրդյանի սանն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում