Մոուրինյու․ Այս մրցաշրջանը կարող է դառնալ լավագույն ապագայի առաջին տարին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծում է, որ իր թիմին հաջողություններով լի ապագա է սպասվում։

-Նշանակում չունի՝ այս մրցաշրջանում տիտղոս կնվաճե՞նք, թե՞ ոչ։ Մրցաշրջանն առանց տիտղոսների էլ շատ կարևոր է ինձ համար, ֆուտբոլիստների և ակումբի համար։ Այս մրցաշրջանը կարող է դառնալ լավագույն ապագայի առաջին տարին։ Սա 6-7 լավագույն տարիների հիմքը կարող է լինել։ 

Եվ իրականությունն այն է, որ մենք արդեն տիտղոս նվաճել ենք և հնարավորություն ունենք ավելին անելու։ Եթե կարողանանք հաղթել Եվրոպա լիգայում, իսկ օգոստոսին ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի համար պայքարել Չեմպիոնների լիգայի հաղթողի հետ, հիանալի կլինի,- ասել է պորտուգալացի մասնագետը։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է եկել Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ և խաղալու է «Սելտայի» հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում