«Չելսի» – «Սաութհեմփթոն»՝ 4։2, Կոստան՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Չելսին» հյուրընկալեց «Սաութհեմփթոնին» և 4։2 հաշվով հաղթանակ տոնեց։

Հաշիվը 5-րդ րոպեին բացեց Էդեն Ազարը։ 24-րդ րոպեին Օրիոլ Ռոմեուն վերականգնեց հավասարությունը, սակայն նախքան ընդմիջում Գարի Կեյհիլը (45+1′) խփեց «ազնվականների» երկրորդ գոլը։

Երկրորդ խաղակեսում «Չելսիից» դուբլ ձևակերպեց Դիեգո Կոստան (53′, 89′), իսկ «սրբերից» Ռայան Բերտրանդը ձևակերպեց վերջնական հաշիվը (90+4′):

Այս հաղթանակից հետո «Չելսին» 78 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը (33 խաղ) և երկրորդ տեղում գտնվող «Տոտենհեմին», որ մեկ հանդիպում պակաս է անցկացրել, գերազանցում է 7 միավորով։ «Սաութհեմփթոնը» մնաց 40 միավորով՝ 9-րդ տեղում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում